Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 348-ով՝ հասնելով 158296-ի, գրանցվել է մահվան 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բրիտանացի գիտնականները փորձարկում են նոր դեղամիջոց, որը կարող է կանխել COVID-19-ի տարածումը՝ գրում է The Guardian-ը: Storm Chaser դեղը մշակել են Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները՝ AstraZeneca դեղագործական ընկերության հետ:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 157834-ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։
Կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերել է եվրոպական 8 երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 586-ով՝ հասնելով 157349-ի, գրանցվել է մահվան 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 621-ով՝ հասնելով 156763-ի, գրանցվել է մահվան 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Նախարարության հաղորդագրությունում նշվում է. «Կանադայի առողջապահության նախարարությունն այսօր հաստատեց Կանադայում COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութը, որը մշակվել է Moderna ընկերության կողմից»:
Մեր այսօրվա ամենահրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը հայտնաբերելը, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...